Արտադրված է Հայաստանում

Ձեր երազանքի լողավազանը
մեկ շաբաթում

Ապակեպլաստե լողավազանների արտադրություն և ամբողջական տեղադրում։ Ընտրիր քո մոդելը և տես ամբողջական փաթեթի արժեքը։

RED COMFORT լողավազան՝ իրականացված նախագծից
2013Սկսած 2013 թվականից
10 տարիԵրաշխիք՝ լողավազանի վրա
600+Իրականացված նախագիծ
Մեր կատալոգը

Ընտրիր քո լողավազանը

Շարժվիր ժամանակին համահունչ

RED COMFORT · ԱՊԱԿԵՊԼԱՍՏ

Ինչո՞ւ ընտրել ապակեպլաստե լողավազան

Ժամանակակից լուծում՝ քո բակի հանգստի համար

Ապակեպլաստը կոմպոզիտային նյութ է, որն օգտագործվում է մեկ կտորից լողավազանների պատրաստման համար։ Մեկ կտորից լողավազանը պատրաստվում է նախապես ձևավորված կաղապարով, իսկ հարթ մակերեսը հեշտացնում է ամենօրյա խնամքը։

Գործարանում պատրաստված մեկ կտորից լողավազանը տեղադրվում է նախապատրաստված հիմքի վրա՝ համապատասխան հողային և մոնտաժային աշխատանքներով։ Արդյունքում ստանում ես պատրաստի լուծում՝ քո տարածքին ու նախընտրած չափերին համապատասխան։

RED COMFORT ապակեպլաստե լողավազան՝ իրական նախագծից
01
Մեկ կտորից լողավազան

Միասնական կառուցվածք՝ առանց տեղում առանձին ներքին թաղանթ կամ սալիկ տեղադրելու անհրաժեշտության։

02
Հարթ մակերես

Հաճելի և հարթ ներքին մակերես, որի մաքրությունն ու խնամքը հարմար են առօրյա օգտագործման համար։

03
Ավելի արագ տեղադրում

Թասը պատրաստվում է նախապես, իսկ տեղում իրականացվում են հիմքի պատրաստման և տեղադրման աշխատանքները։

04
Ամբողջական սպասարկում

Նախագծումից ու տեղադրումից մինչև ֆիլտրացիայի և ջեռուցման համակարգերի լուծումներ։

ՄԵՐ ՓՈՐՁԸ

RED COMFORT — փորձ, որին կարող ես վստահել

Ապակեպլաստի ոլորտում աշխատում ենք 2012 թվականից, իսկ լողավազանների տեղադրմամբ զբաղվում ենք 2013 թվականից։ Մեր փորձի հիմքում ավելի քան 600 տեղադրված լողավազան է։

Արտադրված է Հայաստանում։

Ինչ է ներառված գնի մեջ

Յուրաքանչյուր մոդելի նշված արժեքը ամբողջական փաթեթի գինն է

🚚ՏեղափոխումԼողավազանի տեղափոխում մինչև տեղադրման վայր՝ պայմանավորվածության համաձայն։
🛠️ՏեղադրումՄասնագիտական տեղադրման աշխատանքներ։
💧Ֆիլտրացիա և լույսԻսպանական արտադրության ֆիլտրացիոն համակարգ և լուսավորություն։

Պատրա՞ստ ես ունենալ քո լողավազանը

Կապվիր մեզ հետ՝ մանրամասները ճշտելու համար։

096 06 22 00